Բեռնափոխադրումներ - Հայաստանից Եվրոպա

Հայաստանի ու Եվրոպայի միջև տնտեսական, առևտրային սերտ կապերի հաստատումը նպաստում է այդ երկրների միջև միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի ավելացմանը։ «Կարգո Էքսպրես» միասնական բեռնային ծառայություն նախագծի նպատակն է պրոֆեսիոնալ լոգիստների, խոշոր փոխադրողների միավորումը փոխշահավետ համագործակցության ընդհանուր գաղափարի շուրջ: «Կարգո Էքսպրես» միասնական բեռնափոխադրման ծառայության հետ համագործակցության առավելություններն են՝


  • Դուք խնայում եք Ձեր ժամանակը` չվատնելով այն համապատասխան լոգիստիկ ընկերություն փնտրելու համար: «Կարգո Էքսպրես» համակարգը դա կվերցնի իր վրա։

  • Ձեր փոխադրման հարցումը մշակվում է րոպեների ընթացքում:

  • Դուք ստանում եք առավել շահավետ գնային առաջարկ՝ համակարգում գրանցված մեծ թվով տրանսպորտային ընկերությունների շնորհիվ:

  • Ձեր բեռը կառաքվի խստորեն համաձայնեցված ժամկետում ու լիովին անվտանգ:

  • Դուք հնարավորություն ունեք հետևելու առաքմանը իրական ժամանակում:

«Կարգո Էքսպրես»-ը պատրաստ է աջակցել Ձեզ լիարժեք ու հավաքական բեռների հուսալի և օպերատիվ առաքում կազմակերպելու հարցում ինչպես Հայաստանից Եվրոպա, այնպես էլ՝ հակառակ ուղղությամբ:

Հայաստանից Եվրոպա բեռների փոխադրման գները

Հայաստանից Եվրոպա ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների արժեքը կախված է մի շարք հանգամանքներից․


  • տրանսպորտային միջոցի տեսակը ու երթուղու տևողությունը,

  • փոխադրվող բեռների քաշն ու չափերը,

  • լրացուցիչ ծառայությունների առկայությունը (բեռնակիրների ծառայություններ, պահեստային ծառայություններ և այլն):

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստանից Եվրոպա բեռնափոխադրումների համար

Բեռնափոխադրումների ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․


  • միջազգային բեռնագիր, որը նաև հայտնի է որպես CMR,

  • ապրանքների որոշ խմբերի համար անհրաժեշտ է ներկայացնել թույլտվություններ (սերտիֆիկատներ),

  • հաշիվ-ապրանքագիր, որը ներառում է տեղեկատվություն փոխադրվող բեռի քաշի, քանակի և արժեքի մասին։

Ինչպե՞ս պատվիրել բեռնափոխադրումներ Հայաստանից Եվրոպա

Հայաստանից Եվրոպա կամ հակառակը բեռնափոխադրման ծառայություն պատվիրելու համար առաջին քայլն է՝ գրանցվել www.cargoexpress.am կայքի առցանց հարթակում։ Հաջորդ քայլը ավտոմատացված համակարգ մուտքագրելն է Ձեզ հետաքրքրող առաքման ուղղությունը: Դրանից հետո ավտոմատացված համակարգը աճուրդի միջոցով կընտրի լավագույն տարբերակը ու կարճ ժամանակում հաճախորդին կտրամադրի ամենաեկամտաբեր տարբերակը։ Բեռների առաքումը Հայաստանից Եվրոպա (և հակառակը) «Կարգո Էքսպրես» ընկերության միջոցով երաշխավորում է Ձեր բեռի անվտանգությունը ու խնայում Ձեր ժամանակը։

Ինչպե՞ս հետևել Հայաստանից Եվրոպա բեռներին

Կարգո Էքսպրես ընկերության հարմար առցանց ծառայության օգնությամբ Դուք կարող եք հետևել բեռի գտնվելու վայրին ողջ երթուղու երկայնքով: Դա անելու համար www.cargoexpress.am առցանց հարթակում անհրաժեշտ է մուտքագրել համարը (որը տրվում է հաճախորդին բեռը առաքելիս) տրեքինգ համակարգ ու հետևել ձեր բեռի առաքման կարգավիճակին:

«Կարգո Էքսպրես» բեռնափոխադրումների միասնական ծառայությունը ձեր հուսալի ուղեցույցն է բեռնափոխադրումների ոլորտում:

Երկրներ

Որտեղից Ուր
Հայաստան Գերմանիա
Հայաստան Իտալիա
Հայաստան Ֆրանսիա
Հայաստան Իսպանիա
Հայաստան Լեհաստան
Հայաստան Բուլղարիա
Հայաստան Հունգարիա
Հայաստան Չեխիա
Հայաստան Բելգիա
Հայաստան Նիդեռլանդներ
Հայաստան Մեծ Բրիտանիա, Անգլիա
Հայաստան Ռումինիա
Հայաստան Հունաստան
Հայաստան Շվեդիա
Հայաստան Պորտուգալիա
Հայաստան Ավստրիա
Հայաստան Շվեյցարիա
Հայաստան Սերբիա
Հայաստան Խորվաթիա
Հայաստան Նորվեգիա
Հայաստան Դանիա
Հայաստան Ֆինլանդիա
Հայաստան Սլովակիա
Հայաստան Լատվիա
Հայաստան Լիտվա
Հայաստան Էստոնիա

Հայաստան - բեռի փոխադրման այլ ուղղություններ