Միջազգային բեռնափոխադրումներ

«Կարգո Էքսպրես» միասնական բեռնափոխադրման ծառայությունը, որը հասցրել է արժանի տեղ գրավել Հայաստանի շուկայում, առաջարկում է ծառայությունների լայն տեսականի բարձրակարգ պրոֆեսիոնալ մակարդակով: Մենք մասնագիտացած ենք հավաքական և ամբողջական բեռների շտապ առաքման ոլորտում Ռուսաստանի, Հայաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկիրների տարածքում և արտերկրում: Բացի բեռնափոխադրումներից, տրամադրում ենք նաև լոգիստիկ ծառայություններ, պահեստային ծառայություններ, բեռների ապահովագրություն ցածր սակագներով բեռնակիրների ծառայություններ, ինչպես նաև՝ ներքին փոխադրումներ: Բեռնափոխադրումներն իրականացվում են ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ ջրային և օդային ճանապարհներով։


Ո՞ր երկրների հետ են իրականացվում բեռնափոխադրումները


«Կարգո Էքսպրես» ընկերությունը բեռնափոխադրումներ իրականացնում է հետևյալ երկրներով՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Եվրոպական երկրներ, Չինաստան, Վիետնամ, Հարավային Կորեա, Հնդկաստան ու հակառակ ուղղությամբ:


Ինչպե՞ս են որոշվում բեռնափոխադրումների գները


Առաքման արժեքը բաղկացած է բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են՝



  • փոխադրվող բեռի քաշի ու չափերի բնութագրերը,

  • բեռնափոխադրումներ իրականացնող մեքենայի տեսակը,

  • բեռի տեսակը,


Բեռնափոխադրման արժեքը հաշվարկվում է հետևյալ սկզբունքներով․



  • այն բեռները, որոնք կշռում են ավելի քան 100 կգ, չափվում են ըստ պալետների քանակի,

  • այն բեռների համար, որոնց քաշը չի գերազանցում 100 կգ-ը հաշվարկվում է 1 կգ սակագնով:


Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ փոխադրման ձևակերպման համար


Միջազգային ուղղությամբ բեռնափոխադրումը պահանջում է մի շարք փաստաթղթերի ձևակերպում։ Դրանք ներառում են․



  • Միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագիր (CMR): Տվյալ փաստաթուղթը պարունակում է տեղեկատվություն ստացողի մասին, տեղեկություններ փոխադրողի, ինչպես նաև բեռի բեռնաթափման վայրի մասին։

  • Հաշիվ - ապրանքագիր (ինվոյս), որը պարունակում է տեղեկություններ փոխադրվող բեռների անվանման, ապրանքների քանակի և արժեքի, բեռի մատակարարի ու ստացողի վավերապայմանների մասին:


Բեռների որոշ տեսակների բեռնափոխադրումների դեպքում պահանջվում է սերտիֆիկատների տրամադրում։


Ինչպե՞ս պատվիրել բեռնափոխադրումների ծառայություն


Հայաստան կամ հակառակ ուղղությամբ միջազգային փոխադրումների ծառայություններ պատվիրելու համար պատվիրատուն պետք է գրանցվի www.cargoexpress.am կայքի «Կարգո էքսպրես» առցանց հարթակում: Այնուհետև օգտատերը սահմանում է բեռնափոխադրման ուղղությունը, իսկ ավտոմատացված համակարգը աճուրդի միջոցով ընտրում է առավել շահավետ տարբերակը, ու հնարավորինս կարճ ժամկետում հանձնում պատվիրատուին։ Ունենալով երաշխիք, ի դեմս «Կարգո էքսպրեսի»-ի,Դուք կարող եք վստահ լինել ձեր բեռի ամբողջականության պահպանման ու լավագույն սպասարկուման մեջ, իհարկե, խնայելով ձեր սեփական ժամանակը։ Համագործակցելով «Կարգո Էքսպրես» լոգիստիկ սպասարկման համակարգի հետ՝ Դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր խնդիրներին կտրվեն որակյալ ու արդյունավետ լուծումներ: