Հաճախակի տրվող հարցեր

Ի՞նչ փոխադրամիջոցներ են հասանելի։

Ճանապարհային, օդային, երկաթուղային, ծովային և բազմատեսակ (multimodal) լուծումներ՝ ըստ ժամանակային պահանջների և բյուջեի։

Որպիսի՞ տարածաշրջաններ եք սպասարկում։

Հայաստանի հետ կապ ունեցող ուղղություններ՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Եվրոպա, Չինաստան, Վիետնամ, Հարավային Կորեա, Հնդկաստան և այլ երկրներ։ Հստակ ուղղության համար դիմեք մեզ։

Ինչպե՞ս ներկայացնել վնասի կամ կորուստի պահանջ։

Տեղեկացրեք մեզ 24-48 ժամվա ընթացքում, ներկայացրեք լուսանկարներ և միջադեպի արձանագրություն։ Եթե բեռը ապահովագրված է, մենք կսկսենք պահանջի գործընթացը ապահովագրողի հետ։

Արդյո՞ք հասանելի է բեռի ապահովագրություն։

Այո, ըստ պահանջի՝ ամբողջ երթուղու ապահովագրությամբ։

Ինչպիսի՞ վճարման եղանակներ եք ընդունում։

Բանկային փոխանցում։ Հատուկ պայմանները նշված են հաշվարկ-առաջարկում։

Առկա՞ է «դռնից դուռ» ծառայություն։

Այո։ Կարող եք պատվերին ավելացնել բեռի վերցնում և առաքում վերջնական հասցե։

Կարո՞ղ եմ հետևել իմ բեռի փոխադրմանը։

Այո՝ կախված երթուղուց և փոխադրման ձևից, մենք տրամադրում ենք կարգավիճակի թարմացումներ և/կամ հետևման հնարավորություն։

Արդյո՞ք դուք օգնում եք HS կոդերով և մաքսատուրքերով։

Այո։ Մենք տրամադրում ենք խորհրդատվություն HS կոդերի և փաստաթղթերի վերաբերյալ և համակարգում մաքսային գործընկերների հետ աշխատանքը։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Առնվազն՝ առևտրային հաշիվ-ապրանքագիր + փաթեթավորման ցուցակ։ Կախված բեռի տեսակից և երթուղուց՝ կարող են պահանջվել լրացուցիչ սերտիֆիկատներ, թույլտվություններ կամ HS կոճերը։ Մենք կարող ենք խորհրդատվություն տրամադրել։

Ինչպե՞ս պետք է փաթեթավորեմ բեռը։

Օգտագործեք ամուր արկղեր կամ տուփեր, ներքին ամորտիզացիա, ինչպես նաև շրջանակներ/գոտիներ ծանր բեռների համար։ Անհրաժեշտության դեպքում մեր պահեստում կարող ենք վերափաթեթավորել։

Ի՞նչ տեսակի բեռներ եք տեղափոխում։

Ընդհանուր, համակցված (LCL/LTL), պադքնների վրա, ոչ գաբարիտային։ Վտանգավոր և սահմանափակվող բեռները դիտարկվում են անհատական կերպով՝ համապատասխանության ստուգմամբ։

Որքա՞ն ժամանակ է գործում գնային առաջարկը։

Սովորաբար՝ սահմանափակ ժամանակ, քանի որ կախված է վառելիքի, տարողունակության և սեզոնայնության փոփոխություններից։ Ժամկետը նշված է ձեր առաջարկի մեջ։

Ինչի՞ց է կախված գինը։

Ուղղությունը, փոխադրման տեսակն, հաշվարկային քաշը/ծավալը, բեռի տեսակը, տարանցիկ ժամանակը, մաքսային և վարչական ծախսերը, ինչպես նաև հավելյալ ծառայությունները (պահեստավորում, ապահովագրություն, last-mile տրամադրում)։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ գնային առաջարկ։

Հրապարակեք ձեր բեռնային հարցումը (չափեր/քաշ, ծագում, ուղղություն, ծառայության ընտրանքներ)։ Դուք կստանաք առաջարկներ, որոնք կարող եք համեմատել և հաստատել։

Ի՞նչ տեղեկատվություն կարող են տեսնել Ֆորվարդերները։

Հաճախորդների կողմից տրամադրված բեռի բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հաշվարկման և փոխադրումը կազմակերպելու համար՝ պահպանելով տվյալների պաշտպանության կանոնները։

Ինչպե՞ս գրանցվել որպես Բեռնափոխադրող/Ֆորվարդեր։

Մուտք գործեք «Forwarder/Ֆորվարդեր» էջ → լրացրեք ընկերության տվյալները → ստացեք OTP էլ․ փոստով → մուտք գործեք → փոխեք գաղտնաբառը։ Դրանից հետո դուք կտեսնեք Հաճախորդների հրապարակած բեռների տեղեկությունը։

Կարո՞ղ եմ խմբագրել կամ չեղարկել արդեն հրապարակված պատվերը։

Այո, մինչև դրա հաստատումը։ Հաստատումից հետո դիմեք մեր աջակցման ծառայությանը՝ փոփոխության հարցում։

Որտե՞ղ կարող եմ փոխել գաղտնաբառս։

Ձեր անձնական հաշվում բացեք «Change password/Փոխել գաղտնաբառը» բաժինը, սահմանեք նոր գաղտնաբառ և պահպանեք։

Ի՞նչ քայլեր պետք է կատարել գրանցումից հետո բեռը ուղարկելու համար

  1. Մուտքագրեք բեռի տվյալները։
  2. Հաստատեք լավագույն առաջարկը:
  3. Ստացեք ձեր բեռը ձեր պահեստում։

* Մնացածն իրականացվում է մեր փորձառու և որակյալ անձնակազմի կողմից։

Ինչպե՞ս գրանցվել որպես Հաճախորդ

Մուտք գործեք «Customer/Հաճախորդ» էջ → լրացրեք ձեր ընկերության տվյալները → էլ․ փոստով ստացեք մեկանգամյա կոդ (OTP) → մուտք գործեք համակարգ → «Change password/Փոխել գաղտնաբառը» բաժնում փոխեք գաղտնաբառը → սկսեք հրապարակել ձեր բեռնային պատվերները։

ՉԻՆԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է:

1Մ³ ՍԿՍԱԾ 260$-ԻՑ
Ավելին